Եվրահանձնաժողովը 2 մլն եվրո կտրամադրի Հայաստանին, որը կուղղվի շարժական դիզել պոմպերի ձեռք բերմանը. դրանք կբարձրացնեն ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի անվտանգության մակարդակը

ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև համաձայնագրին  հավանություն տալու մասին հարցը:

Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև նախատեսվում է «Ֆուկուշիմայի դեպքից հետո իրականացված սթրես-թեստերից քաղած դասերի իրականացում» ֆինանսավորման համաձայնագրի կնքում՝ 2 մլն եվրո արժողությամբ, որը կուղղվի շարժական դիզել պոմպերի ձեռք բերմանը: Դրանք  կբարձրացնեն ՀԱԷԿ 2-րդ էներգաբլոկի անվտանգության մակարդակը՝ ուժեղացնելով դիմակայությունը արտաքին ազդակներին և բարելավելով ծանր վթարների կառավարումը։

Համաձայնագրի կնքումը Հայաստանի Հանրապետության համար լրացուցիչ ֆինանսական պարտավորություններ չի առաջացնում:

Կիսվել սոց․ ցանցերում