Բերանի տհաճ հոտը կարող է առաջանալ տարբեր պատճառներով՝ ատամնաբուժական խնդիրներից մինչև ներքին օրգանների հիվանդություններ, զգուշացրել է քիթ-կոկորդ-ականջաբան Էրժենա Դիմչիկովան։ Բժիշկը Газета.Ru-ին տված հարցազրույցում նշել է այս խնդրի այլ ոչ ակնհայտ պատճառներ։
Ըստ Դիմչիկովայի՝ ամենից հաճախ բերանի տհաճ հոտը հայտնվում է կարիեսի, պարոդոնտիտի, ատամների ու լնդերի այլ հիվանդությունների պատճառով։ Դրա պատճառ կարող են լինել նաև կոկորդի, նշագեղձերի և քթի հիվանդությունները։
Նշագեղձերը միկրոօրգանիզմների ակտիվ վերարտադրության տարածք են, որոնց պատճառով առաջանում են տհաճ հոտով պատճառական խցաններ:
Բժիշկը զգուշացրել է, որ բերանի տհաճ հոտի պատճառ կարող են դառնալ նաև գաստրիտը, ռեֆլյուքս հիվանդությունը, բրոնխիտը, թոքաբորբը, երիկամների և լյարդի հիվանդությունները։
