ԵՊՀ-ում հրդեհի բռնկմամբ պшյթյпւնի առնչությամբ ՄԻՊ-ի հանձնարարությամբ նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ

Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած պայթյունի և դրան հաջորդած հրդեհի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ։

Պարզաբանումներ ստանալու նպատակով գրություններ կհասցեագրվեն իրավասու պետական մարմիններին։

«Պատահարը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի ոչ միայն պատասխանատուներին բացահայտելու և պատասխանատվության կանչելու, այլ նաև ապագայում նման դեպքերը բացառելու անհրաժեշտությունից ելնելով»,- նշել է Պաշտպանը։

Պաշտպանը նաև հավելել է, որ նոյեմբերի 17-ն Ուսանողների միջազգային օրն է։ Այս առումով տեղի ունեցածը կրկնակի ցավալի է, քանի որ ակադեմիական համայնքի ներկայացուցիչներն օրը պետք է անցկացնեին տոնի ոգով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևանի պետական համալսարանում հրդեհ է տեղի ունեցել։ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ռեկտորի մամուլի խոսնակ Քնար Միսակյանը պարզաբանել էր՝ հրդեհը տեղի է ունեցել ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային հարկի սենյակներից մեկում։ Նախնական վարկածով՝ այն առաջացել է հոսանքի տատանումից։

ՀՀ առողջապահության նախարարությունից էլ հայտնել են, որ պայթյունի հետևանքով կան տուժածներ և մահվան դեպք: Երեք տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, նա վերակենդանացման բաժանմունքում է:

Ըստ ԵՊՀ խոսնակի՝ հրդեհի հետևանքով զոհը եղել է ԵՊՀ տնտեսական համակազմի աշխատակից, ուսանողներ և դասախոսներ չեն տուժել։
Կիսվել սոց․ ցանցերում