Լուսապսակի էֆեկտը
Սոցիալական հոգեբանության մեջ լուսապսակի էֆեկտ է կոչվում մարդու՝ ընդամենը մեկ որակի հիման վրա նրա մասին ամբողջական տպավորության ձևավորումը: Օրինակ, եթե ինչ-որ մեկը հաճելի անհատականություն է, մարդիկ նրա մյուս որակները կարող են նույնպես հաճելի ընկալել: Վերջերս արված հետազոտության համաձայն՝ մի մարդ ծանոթության կայքերի համար երկու տարբեր տեսանյութ է պատրաստել: Առաջին տեսանյութում նա կարդում է ավելի աշխույժ, իսկ երկրորդում ավելի մելանխոլիկ տոնով: Տեսանյութերն այնուհետև դիտել են աղջիկների երկու առանձին խմբեր: Ավելի աշխույժ տոնով տեսանյութը դիտող աղջիկները հավանել են տղային, իսկ մելանխոլիկ տոնով տեսանյութը դիտած աղջիկները` ոչ, չնայած այն բանի, որ իրականում նա նույն տեքստն է արտասանել: Այսպիսով՝ այս դեպքում խոսքի ինտոնացիան խաղացել լուսապսակի էֆեկտի դերը:
Հրեշավոր հետազոտություն
«Հրեշավոր հետազոտությունն» այսպես է կոչվում, որովհետև այն անց է կացվել էթիկայի կանոններին դեմ: Հետազոտությունն անց է կացվել երեխաների խոսքի դրական ու բացասական թերապիաներ օգտագործելով: Այովայի համալսարանի պրոֆեսոր Ուենդել Ջոնսոնը ընտրեց 22 որբ երեխաների, որոնց մի մասը խոսքի հետ կապված խնդիրներ ունեին, իսկ մյուս մասը՝ ոչ: Հետազոտության ընթացքում խոսքի հետ կապված խնդիրներ ունեցող երեխաներին հետազոտողները դրական թերապիա են անցկացրել. երեխաներին գովել են առոգանության ու մաքուր խոսքի համար ու խրախուսել, իսկ երկրորդ խմբի երեխաների հետ բացասական թերապիա են անցկացրել՝ ամեն մի սխալի համար վերջիններիս նախատելով: Հետազոտության արդյունքում երեխաների մի մասը, ով ընդունել է բացասական խոսքի թերապիա, իրենց ողջ կյանքի ընթացքում հոգեբանական ու լեզվական խնդիրներ են ունեցել: Սա կրթության մեջ դրական մեթոդների օգտագործման արդյունավետության օրինակ է:
Ստենֆորդի բանտի գիտափորձը
Գիտափորձն իրականացվել է 1971թ.-ին՝ Ստենֆորդի համալսարանի հոգեբան Ֆիլիպ Զիմբարդոյի գլխավորած թիմի կողմից: Համալսարանի արական սեռի 24 ուսանող կամավորները Ստենֆորդի հոգեբանության մասնաշենքի նկուղում խաղում էին հսկիչների ու բանտարկյալների դերը: Բանտարկյալներն ու պահակները շատ արագ վարժվեցին իրենց դերերին և ավելի հեռուն գնացին, քան նախատեսված էր կամ կարելի էր կանխատեսել: Այսպես, գիտափորձի ընթացքում առաջացած վտանգավոր հոգեբանական իրավիճակների մեկ-երրորդում նրանք սադիստական հակումներ դրսևորեցին, իսկ բանտարկյալներից շատերն էլ էմոցիոնալ տրավմա տարան: Բանտարկյալի դերը ստանձնած կամավորներից երկուսին մյուսներից ավելի շուտ ազատել էին գիտափորձին մասնակցելու պարտականությունից: Ի վերջո, Զիմբարդոն սթափվեց գիտափորձի սուբյեկտների հակասոցիալական վարքագծից և ավարտեց գիտափորձը նախատեսվածից ավելի շուտ` ընդամենը 6 օր անց:
Մետրոյի ջութակահարը
Երբևէ կանգնո՞ւմ ես ու ականջ դնում քո շուրջը եղած գեղեցկությանը: 2007թ.-ին անցկացված գիտափորձի համաձայն՝ ամենայն հավանականությամբ՝ ոչ: Աշխարհահռչակ ջութակահար Ջոշ Բելը Վաշինգթոնի մետրոյում փողոցային երաժիշտ է ձևանում՝ ստուգելու համար՝ մարդիկ կա՞նգ են առնում իրեն լսելու համար: Չնայած այն փաստի, որ նա 3.5 միլիոն դոլար արժողությամբ ձեռագործ ջութակ է նվագում ու դրանից առաջ Բոստոնում կայացող իր համերիգի մեկ տոմսի միջին արժեքը 100 դոլար է կազմել, շատ քչերն են կանգնել նրա գեղեցիկ կատարումներն ունկնդրելու համար: Այդ օրը ընդհանուր առմամբ նա 32 դոլար գումար է հավաքել:
«Կորած երեխան»
Շատ մարդիկ իրականում իրենց շրջապատող միջավայրում չեն նկատում շատ բաներ: Կորած երեխայի մասին տեղեկատվությամբ ու նկարով թռուցիկներ է փակցվել մարդաշատ խանութի դռներին: Որոշ մարդիկ կանգնել են ու ուսումնասիրել դրանք, մյուսները հայացք են նետել, իսկ շատերն էլ պարզապես չեն էլ նայել դրան: Այս բոլոր մարդկանց միավորում էր այն, որ նրանցից և ոչ մեկը չէր նկատել, որ թռուցիկի վրա պատկերված աղջիկը կանգնած է հենց խանութի դիմաց: Այս հետազոտությունը ցույց տվեց, որ մարդիկ իրականում ամեն ինչ չեն նկատում իրենց շրջապատում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
