Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից Գեղարքունիքում «Գուրգեն Պողոսյան Աշոտի» Ա/Ձ-ում կատարված ստուգման արդյունքում պարզվել է, որ «ՕՐՍԵՏՏՈ» հանգստյան գոտում գործող ապօրինի խորքային հորից իրականացվում է ջրառ՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության։
Այս մասին հայտնում են տեսչական մարմնից:
Տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է ապօրինի խորքային հորի շահագործումը։

