Հայտնի է՝ երբ տեղի կունենա Համահայկական հիմնադրամի «Քեզ համար, Հայաստան» հեռուստամարաթոնը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի «Քեզ համար, Հայաստան» խորագիրը կրող հեռուստամարաթոն 2023-ը տեղի կունենա նոյեմբերի 23-ին:

Այն կցուցադրվի նույն օրը՝ ժամը 22:00-ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով։ Այս մասին տեղեկանում ենք հիմնադրամի էջից։

«Ձեր նվիրաբերությամբ միացե՛ք և աջակցե՛ք Հիմնադրամի մարդասիրական ծրագրերին՝ նպաստելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հրատապ խնդիրների լուծմանը։

Ձեր մասնակցությունը զգալի փոփոխություն կբերի տեղահանված մեր հայրենակիցների կենսապայմանների բարելավման հարցում:

Նվիրաբերությունները կարող եք կատարել մեր առցանց հարթակում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Կիսվել սոց․ ցանցերում