18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրթիռակոծության տակ է հայտնվել Չեռնիգովի կենտրոնը․ կան զпհեր և վիրավորներ

Հրթիռակոծության տակ է հայտնվել Ուկրինայի քաղաք Չեռնիգովի կենտրոնը. կան զոհեր և վիրավորներ։ Այս մասին իր հեռագրային ալիքում հայտնել է շրջանային վարչակազմի ղեկավար Վյաչեսլավ Չաուսը։

 

Չեռնիգովի անվան դրամատիկական թատրոնի շենքը հարձակման է ենթարկվել։ Ըստ ուկրաինական հեռագրային ալիքների՝ այնտեղ անցկացվել է անօդաչու թռչող սարքերի ցուցահանդես, որի ժամանակն ու վայրը հրապարակայնորեն հայտարարվել են նախապես։

 

Հայտնի է վեց զոհի և ավելի քան 11 վիրավորի մասին, հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ վկայակոչելով Չերնիգովի քաղաքապետի պաշտոնակատար Ալեքսանդր Լոմակոյին։ Վիրավորների թվում կան ծանր վիճակում գտնվողներ։

 

ՌԴ պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել հրետակոծության մասին տեղեկությունը

Կիսվել սոց․ ցանցերում