Հայաստանի ազգային հավաքականն այսօր մեկնեց Խորվաթիա

Հայաստանի Ազգային հավաքականն այսօր մեկնել է Խորվաթիա։

Վաղը մեր տղաները կմրցեն Խորվաթիայի ազգային հավաքականի հետ։

Հիշեցնենք՝ Վարազդատ Հարոյանը և Ուգոչուկվու Իվուն չեն մեկնել: Ազգային հավաքականի ընտրանու ավագը բաց կթողնի հանդիպումը ընտրական փուլում ստացած 5-րդ դեղին քարտի, իսկ Իվուն՝ Ուելսի դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով:

Ընտրական փուլի՝ սեպտեմբերի 11-ին Երևանում կայացած Հայաստան-Խորվաթիա հանդիպմանը ազգային հավաքականը 1։0 հաշվով պարտվել էր աշխարհի բրոնզե թիմին:

Կիսվել սոց․ ցանցերում