Եվրո-2024. Հայաստանի հավաքականը Զագրեբում է

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբ։

Ուկրաինացի Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի վերջին տուրում կհյուրընկալվի Խորվաթիայի հավաքականին, որը Ուելսի թիմի հետ պայքարում է խմբից երկրորդ ուղեգրի համար։ Ուելսի թիմը վերջին տուրում կմրցի թուրքերի հետ, որոնք արդեն ապահովել են եզրափակիչ փուլի ուղեգիրը։

Խորվաթիա — Հայաստան հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 21-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:45-ին։

Թիմերի առաջին խաղում խորվաթները Երեւանում հաղթել էին 1:0 հաշվով։

Ֆոտո՝ ՀՖՖ

Կիսվել սոց․ ցանցերում