Խմոր էի արել, որ գաթա թխեմ. հարսս էլ սաղ օրը հեռախոսի մեջ. մտա խոհանոց տեսա թոռս սաղ խմորը ավիրումա. ֆռացի հարսիս վրա ջղայնացա, որ անուշադիրա. տեսեք ինձ ինչ ասեց

Խմոր էի արել դրել, որ գաթա սարքեմ։ Ամուսիսն ու տղես շատ են սիրում իմ սարքած գաթաները։ Գավառցի աշխատող ունենք մեր գործի տեղը իրա ասած ձևով պիտի փորձեի, որ իսկական Գավառի գաթա դառնար։ Խմորն արեցի, ասի մի քանի րոպե թող մնա, իջնեմ խանութից յուղ բերեմ, որ խորիզը սարքեմ։

Հարսիս էլ ասեցի՝ ուշադիր եղի, երեխեն ձեռք չտա պմորին, մինչև գամ։ Գնացի խանութ 10 րոպե հետո հետ եկա տուն։ Տեսա հարսս նստած դիվանին հեռախոսով ա զբաղված թոռս էլ չկա՝ ձեն ձունը։ Մտա խոհանոց տեսնեմ ինչ, թոռս մտելա խմորի մեջ ու ավիրումա խմորը, սաղ լցրել էր պոլերին քսել շորերին։ Ջղայնացա ահավոր։

Կանչում եմ հարսիս, ասում եմ՝ մտել ես էտ անտերի մեջ, ասեցի էլ երեխուն տիրություն արա, խմորին ձեռք չտա մինչև գամ, դու ինչով ես զբաղված։ Բա որ իրան մի վնաս տար այ աղջի։ Ֆռաց ինձ ասումա՝ լավ դե դու էլ միանգամից կռիվ ես սարքում, մարդ եմ հիմա շեղվել էի պահի տակ, փոխանակ ուրախանաս, որ թոռիդ հետաքրքրելա սարքածդ խմորը, մտել քեզ օգնումա, դու կռիվ ես սարքում։ Հեռախոսն էլ հանել երեխուն էր նկարում տենց խմորոտ։

Հետո էլ տենամ դրելա իրա էջում ու գրել՝ միասին գաթա էինք պատրաստում։ Քիչ էր մնում տակը քոմենթ գրեի ասեի՝ հեռախոսի մեջ մտած գաթա չի թխվում։ Ջղայնացա, հետո հավաքեցի սաղ, ինչ մնացել էր սաքրեցի գաթա կերանք սաղով։ Բայց դե մեկա հարսիս վրա ջղայնանում եմ, թե էս հեռախոսներն ինչ հիվանդությունն էին, որ սրանք սաղ օրը մեջն են։

Կիսվել սոց․ ցանցերում