Բաքուն պատրաստ է երկկողմանի հիմքով ուղիղ բանակցություններ սկսել Երևանի հետ՝ խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքները շուտափույթ ավարտելու համար։
Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Խաղաղ բանակցությունների լճացումը չի նպաստում տարածաշրջանի կայունությանը և բարգավաճմանը: Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ ուղիղ բանակցությունների՝ երկկողմանի հիման վրա՝ խաղաղության պայմանագրի շուտափույթ ավարտի համար: Մենք կարծում ենք, որ երկու երկրները պետք է համատեղ որոշեն իրենց հետագա հարաբերությունները»,- ասված է հայտարարության մեջ։
