Կվալյարելան 40 տարեկանում ավարտեց կարիերան

40-ամյա իտալացի հարձակվող Ֆաբիո Կվալյարելան հայտարարեց ֆուտբոլիստի պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին, հաղորդում է gazetta.it-ը։

Անցած մրցաշրջանից հետո Կվալյարելան ուներ ազատ գործակալի կարգավիճակ։ Նրա վերջին ակումբն իտալական «Սամպդորիան» էր։

Կվալյարելան հանդես է եկել նաեւ իտալական «Ուդինեզեում», «Նապոլիում», «Յուվենտուսում» եւ «Տորինոյում»։ Իտալիայի առաջնությունում Կվալյարելան խփել է 242 գոլ։

2007-2019 թվականների Կվալյարելան Իտալիայի հավաքականում մասնակցել է 28 հանդիպման, խփել է 9 գոլ։

«Յուվենտուսի» հետ Կվալյարելան դարձել է Իտալիայի եռակի չեմպիոն, կրկնակի սուպերգավաթակիր, Իտալիայի գավաթակիր։

Կիսվել սոց․ ցանցերում