Ադրբեջանի Միլլի Մեջլիսը բողոքել է ԱՄՆ Սենատի կողմից հայերի պաշտպանության մասին օրինագծի ընդունման դեմ՝ ասելով, որ այն խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։
«Ադրբեջանի Հանրապետության Միլի Մեջլիսն իր խիստ բողոքն է հայտնում ԱՄՆ Սենատի կողմից այս տարվա նոյեմբերի 15-ին «2023 թվականի Հայաստանի պաշտպանության ակտի» ընդունման դեմ և կտրականապես դատապարտում է մեր երկրի դեմ ուղղված այս գործողությունը»,- ասված է օրենսդիր մարմնի հայտարարության մեջ։
Փաստաթղթում նշվում է, որ այդ ակտի ընդունումը և Ադրբեջանին առաջադրված անհիմն մեղադրանքները «լուրջ խոչընդոտներ են ստեղծում տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերի համար»։
Ըստ աղբյուրի, Ադրբեջանցի խորհրդարանականները Բայդենի վարչակազմի դրդմամբ այս ակտի հաստատումը համարել են երկակի ստանդարտների և ընտրողական վերաբերմունքի ակնհայտ դրսևորում։ Նրանք նաև մեղադրել են ԱՄՆ-ին Ղարաբաղի անջատողական ռեժիմին երկար տարիներ աջակցելու և նրան ֆինանսական օգնություն ցուցաբերելու մեջ։
«Միացյալ Նահանգների նման միակողմանի քայլերը հանգեցրին ամերիկյան միջնորդության ձախողմանը (Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում-ՏԱՍՍ) և ԱՄՆ-ի հեղինակության կորստին ադրբեջանական հանրության շրջանում»,- ասված է հայտարարության մեջ։
Խորհրդարանականների կարծիքով՝ Ամերիկայի պաշտպանությունը ԼՂ-ի ինքնալուծարումից հետո «քաղաքական կեղծավորություն է և ծառայում է տարածաշրջանում իրավիճակի սրմանը»։
Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանը համապարփակ միջոցներ է ձեռնարկում Ղարաբաղի տարածաշրջանում ապրող հայ բնակիչների՝ ադրբեջանական հասարակությանը կայուն վերաինտեգրման և սոցիալական, հումանիտար, տնտեսական և ենթակառուցվածքային խնդիրների լուծման համար՝ «նրանց համար ադրբեջանական պետության հովանավորությունը վայելելու համար պայմաններ ստեղծելու նպատակով»:
Հիշեցնենք՝ անցյալ շաբաթ Կոնգրեսի Սենատը հավանություն է տվել «Հայկական պաշտպանության ակտ» օրինագծին, որով կդադարեցվի անվտանգության ոլորտում Ադրբեջանին տրամադրվող օգնությունը:
