Նոյեմբերի 10-ին առանձնապես խոշոր չափի գողություն է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը անհայտ անձը կամ անձինք ապօրինի մուտք են գործել Վանաձոր քաղաք Երևանյան խճուղու վրա գտնվող «Գլորիա» կարի ֆաբրիկայի տարածք, մտել պահեստ և կատարել առանձնապես խոշոր չափի գողություն:
Դեպքի վայր է ժամանել ոստիկանության խումբը:
Պազվել է, որ ֆաբրիկայից գողացել են արտասահմանյան պատվիրատուի համար նախատեսված հագուստի դետալներ (շղթաներ, կոճակներ) և այլ իրեր:
Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն:
Կայքի տեղեկություններով՝ ֆաբրիկայից գողացել են մի քանի մլն դրամ արժողության ապրանքներ և կատարվածի մասին արդեն ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել «Գլորիա» կարի ֆաբրիկայի համակարգող 53-ամյա Ալեքսեյ Ա.-ն:
