«Նորաշենի անտառպետություն»-ում 32 թաց կանգուն ծառ է հատվել (տեսանյութ)

Ոստիկանությունը շարունակում է իրականացնել բնապահպանական ոլորտի հանցագործությունները կանխելուն, խափանելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումները։ Նոյեմբերի 16-ին Տավուշի բաժնի քրեական հետախույզները «Նորաշենի անտառպետության» տարածքում շրջագայելիս նկատել են ապօրինի ծառահատումներ կատարող 33-ամյա մի տղամարդու։

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից:

Ըստ նորաշենցի տղամարդու՝ հատել էր տարբեր տեսակի և տրամագծի 32 թաց կանգուն ծառեր։ Տարածքի զննությամբ հայտնաբերվել են հաճարենու, բոխու կոճղերից ու ճյուղերից առաջացած՝ ընդհանուր 1 խմ փայտանյութ։

Կատարվածի հետևանքով պետությանը պատճառվել էր 172 հազար 750 դրամի գույքային վնաս։

33-ամյա տղամարդը ներկայացվել է Բերդի քննչական բաժին։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Կիսվել սոց․ ցանցերում