ՀՀ-ում Չինաստանի դեսպանը խոսել է Հնդկաստանի և Իրանի երթուղուն Պեկինի միանալու մասին

Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը Sputnik Արմենիայի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ ձևավորվող մուլտիմոդալ երթուղուն ՉԺՀ-ի միանալու հնարավորությունը։

Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից Sputnik Արմենիային հայտնել էին, որ Երևանն աշխատում է Իրանի և Հնդկաստանի հետ միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու ստեղծման ուղղությամբ։ Ավելին, արդեն մշակվել է «առանց կար» միջանցքի իրականացման ճանապարհային քարտեզը։
Չինաստանի դեսպանի խոսքով՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհը դեռ կառուցման փուլում է։ Չինական ընկերությունն իր մասում կառուցել է երեք հատվածից երկուսը։ Խոսքը Թալին-Գյումրի հատվածի մասին է։ Նախատեսվում է այս նախագիծն ամբողջությամբ ավարտել մինչև տարեվերջ։

«Ինչպես արդեն ասել է պարոն Փաշինյանը, այն Հայաստանի լավագույն կառուցված է ճանապարհներից մեկն է, և կարծում եմ՝ դա շատ լավ հիմք է մեր երկկողմ համագործակցության համար»,-ասաց Ֆան Յոնգը։

Ինչ վերաբերում է Պեկինի՝ երթուղուն ուղղակիորեն միանալուն և ապրանքների տեղափոխման համար դրա օգտագործմանը, ապա այս հարցին, ըստ Ֆան Յոնգի, այս պահին դժվար է պատասխանել:

«Չեմ կարող հստակ պատասխանել, բայց կարծում եմ, որ նախագիծը, որի իրականացմանը մասնակցում է չինական ընկերությունը, շատ ձեռնտու է Հայաստանին։ Եվ ես հույս ունեմ, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի շրջանակներում բազմաթիվ նման ծրագրեր կլինեն, որոնք ավելի մեծ օգուտ կբերեն Հայաստանին»,-ասաց Ֆան Յոնգը։

Ընդ որում, դիվանագետի կարծիքով, դրա համար զգալի աշխատանքն ու ջանքեր են հարկավոր երկու կողմից։

Հիշեցնենք, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի մի քանի հատվածների շինարարությամբ զբաղվում է չինական «Սինոհիդրո Քորփորեյշն Լիմիթեդ» ընկերությունը:

«Հյուսիս-Հարավը» անկախ Հայաստանի պատմության ամենամասշտաբային նախագծերից մեկն է։ Այս ճանապարհը կկրճատի ճանապարհը Հայաստան-Իրան սահմանից մինչև Հայաստան-Վրաստան սահմանը (550-ից հասցնելով 490 կմ-ի), ինչպես նաև կհեշտացնի ելքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար:

Կիսվել սոց․ ցանցերում