Կառավարության այսօրվա նիստին հյուրեր կան. վարչապետը ներկայացրեց նրանց

Այսօր՝ նոյեմբերի 23-ի Կառավարության նիստին, ներկա են Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի անդամները:

Այս մասին նիստի մեկնարկին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ նրանց մասնակցությունը խորհրդանշական բնույթ ունի և պայմանավորված է երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունման հետ:

«Խորհուրդը կազմված է 21 անդամներից, որից 13-ը ներկա են նիստին, ձևավորված է երեխաներից: Ուզում եմ ընդգծել, որ խորհրդի ձևավորմանն ու գործունեությանը աջակցում է ՅՈՒՆԻՍԵՖԸ, և նիստին մասնակցում է նաև ՀՀ-ում ՅՈՒՆԻՍԵՖԻ ներկայացուցիչ Քրիստինե Վայկանդը, և նրանք այսօր լիարժեք մասնակցություն կունենան»,- մանրամասնեց Կառավարության ղեկավարը:

Վերջինս, դիմելով երեխաներին, տեղեկացրեց, որ յուրաքանչյուր հարցի քննարկման ժամանակ կարող են հարցեր տալ և ելույթներ ունենալ, իրենց անկաշկանդ զգան:

Կիսվել սոց․ ցանցերում