«Մեր կողմից առաջարկիվել է անցկացնել սահամանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովների նիստ՝ փոխվարչապետերի մակարդակով»։
Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
Պատասխանելով այն հարցին, թե սպասվում են նաև այլ հանդիպումներ տարբեր հարթակներում ու մակարդակներով, վերջինս նկատեց՝ երկու երկրների արտգործնախարարների հանդիպում նախատեսված չէ։
«Ադրբեջանական կողմը հրաժարվում է Կանադայում և Բրյուսելում հանդիպումներից։ Մեր որոշումները տարբեր հարթակներում հանդիպումներ կայացնելու համար արվում են ըստ դրանց նպատակահարմարության։ Մենք արել ենք դրա մասին հայտարարություններ, որոնք շատ հստակ արտացոլում են, թե ինչ քայլերի է դիմում ՀՀ–ն»,– նշեց նա։
