Հռոմի պապը լրատվամիջոցներին կոչ է արել տղամարդկանց մոտ զարգացնել առողջ հարաբերություններ ունենալու կարողություն

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն, ի պատասխան իտալական ԶԼՄ-ներում կանանց նկատմամբ բռնության դեպքերի մասին հաղորդագրությունների աճին, կոչ է արել լրատվամիջոցների աշխատակիցներին իրենց աշխատանքով ստեղծել առողջ հարաբերությունների ընդունակ տղամարդիկ:

Այս մասին հայտնում է մամուլի ծառայությունը։

Այսօր պոնտիֆիկոսն ընդունել է մամուլի, հեռուստատեսության, ռադիոյի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի չորս իտալական ասոցիացիաների ներկայացուցիչներին: Հռոմի պապ Ֆրանցիսկոսի խոսքով՝ լրատվամիջոցների աշխատակիցները պետք է պարզ և հասկանալի լեզվով հիշեցնեն, որ բացի նորություններից ու սենսացիաներից, միշտ կան զգացմունքներ, պատմություններ, իրական մարդիկ, որոնց պետք է հարգել որպես իրենց հարազատների:

Կանանց նկատմամբ բռնության հարցը դարձել է իտալական օրակարգի կենտրոնական թեմա՝ վերջերս 22-ամյա ուսանողուհի Ջուլիա Չեկետտիի աղմկահարույց սպանությունից հետո։

Հանցագործության մեջ մեղադրվում է նրա նախկին ընկերը։ Երիտասարդների որոնողական աշխատանքները տևել են մեկ շաբաթ։ Երկրի հյուսիսում՝ լճի մոտ, հայտնաբերվել է աղջկա դի՝ դանակահարված վերքերով։

Տղամարդուն՝ Ֆիլիպո Տուրետին, ձերբակալել էր գերմանական ոստիկանությունը Լայպցիգի շրջանում։ Սպասվում է, որ շաբաթ օրը նրան կարտահանձնեն Իտալիային։

Վերջին ժամանակներում աղմկահարույց այլ դեպքերը ներառում էին բռնաբարության փորձ Միլանի կենտրոնում և թթվային հարձակում Կոմո շրջանում:

Կիսվել սոց․ ցանցերում