Գшզшյում ռшզմшկան գործողությունը կտևի առնվազն ևս երկու ամիս. Իսրшյելի պաշտպանության նախարար

Գազայի հատվածում իսրայելական բանակի ռազմական գործողությունը կտևի առնվազն ևս երկու ամիս, ռազմական գործողությունների առաջիկա դադարը, որը նախատեսված է անկլավում պահվող պատանդներից մի քանիսի ազատ արձակման մասին համաձայնագրով, կարճ կլինի։

Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը 13-րդ նավատորմի՝ Իսրայելի ռազմածովային ուժերի հատուկ նշանակության ուժերի հետ հանդիպման ժամանակ։

«Սա կլինի կարճատև դադար, որից հետո կշարունակվեն ինտենսիվ մարտերը, ճնշում կստեղծվի ավելի շատ առևանգվածներին վերադարձնելու համար: Սպասվում են ևս երկու ամիս մարտեր»,- ասել է նախարարը, որի խոսքերն է մեջբերում Ynet պորտալը:

Գալանտն ընդգծել է, որ ռազմական գործողության նպատակը մնում է անփոփոխ՝ Գազայի հատվածում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ կազմակերպության ողջ կառույցի ոչնչացումը։

«Մենք մտադիր ենք վերացնել ՀԱՄԱՍ-ը որպես ռազմական և կառավարական կառույց: Այս գործողության վաղ փուլերից պարզ դարձավ, որ ՀԱՄԱՍ-ը հասկանում է միայն ուժի լեզուն»,- հավելել է նա։

Կիսվել սոց․ ցանցերում