Բանաստեղծ Հռիփսիմե Հովհաննիսյանը գրում է. Անտարբերության վիրուսը թափանցեց նաև ստեղծագործական աշխարհ

Գրողների միության 20_ րդ համագումարը մեկ անգամ ևս ապացուցեց, որ մշակութային թմբիր է նաև մեր գրողական ընտանիքում։ Հիշեցի նախորդ համագումարները, որոնք անցնում էին շռնդալից վեճերի, աղմուկի, կրակոտ ելույթների միջով, թեկնածուների անունները խորհել էին տալիս, կա’ր ընտրություն։
Բացասական ու դրական երևույթների վերծանման ձևաչափեր էին, հաստատման ու հերքման վիճակներ, հիմքում` ճշմարտության փնտրտուք։
Այսօր ես շատ տխրեցի։
Մեկ նախագահի թեկնածությունը` առանց մի դեմի, կամ ձեռնպահի վկայության` միաձայն անցումը աննախադեպ էր։ Եղածը
կրկին անգամ խոսում է, որ եղյամապատ է մեր գրական դաշտը։
Միթե՞ մեզնում բացակա էր այն անհատականությունը, ով կգնար հոսանքին հակառակ ուղղությամբ, միթե՞ ամայացավ նաև այդ կանաչ, ծաղկաբեր դաշտը, ու՞ր կորավ երբեմնի պայքարի ոգին։ Թող ներկայանար ինքնավստահը, թեկուզ և մերժվեր։
Ցավալի է , բայց փաստ։
Անտարբերության վիրուսը թափանցեց նաև ստեղծագործական աշխարհ, փռեց իր գորշավուն թևերը և ասաց.
_ Գոհացեք եղածով։
Երկի’ր, էս ու՞ր ես գնում դու։
Կիսվել սոց․ ցանցերում