Դատավորները հնարավորություն կունենան բողոքարկել Բարձրագույն դատական խորհրդի որոշումները և վերականգնել նախկինում դադարեցված լիազորությունները։ Iravaban.net-ի փոխանցմամբ՝ Դատական օրենսգրքում կատարված փոփոխությունները ուժի մեջ են մտնում նոյեմբերի 27-ին։ Փոփոխությունների նպատակն է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու և դատավորի լիազորությունները դադարեցնելու հարցերի վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման իրավական հնարավորության նախատեսումը:
Օրենքը վաղն ուժի մեջ է մտնում
