Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն անհատ ձեռնարկատեր Արմեն Հարոյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացրած ստուգման ընթացքում պարզել են, որ այն գործում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով (Լոռու մարզ, գյուղ Բլագոդարնոյե):

 

Մասնավորապես՝

 

— արտադրամասի պատերը, պանրի աղաջրերի համար նախատեսված ավազանները չեն ունեցել հարթ մակերես, գտնվել են ոչ նորոգ վիճակում, հնարավոր չի եղել հեշտությամբ մաքրել և ախտահանել.

 

— առաստաղը չի ունեցել հարթ մակերես, առկա են եղել կեղտի կուտակումներ.

 

— սարքավորումները գտնվել են ոչ նորոգ վիճակում` եղել են ժանգոտված, պատշաճ չեն մաքրվել և ախտահանվել:

 

Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար:

Կիսվել սոց․ ցանցերում