Ադրբեջшնը սարսափում է Հայաստանի տնտեսապապես ուժեղացումից. Հովհաննիսյան

Ադրբեջանը սարսափում է Հայաստանի տնտեսապապես ուժեղացումից։ Ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանում չլինեն օտարերկրյա խոշոր ներդրումներ, հանքարդյունաբերությունը փոշիանա։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

«Ադրբեջանը շատ լավ ուսումնասիրել է Հայաստանի տնտեսությունը, գիտի որ ճյուղերի չզարգացման դեպքում է հնարավոր Հայաստանին գցել խոր անդունդը, ինչն էլ թույլ կտա հեշտությամբ վերջ տալ հայկական պետականությանը։

Մեր հասարակությունը պետք է ապրի այն գիտակցումով, որ մեր շուրջը ( նկատի ունեմ համացանցում) վխտում են թշնամու երկրի գործակալները, որոնք սիրունիկ աղջկա դեմքով են, իրական են, որոնք խելացի մասնագետի դեմքով են, կրկին իրական են, որոնք նույնիսկ Նժդեհի ետնանկարով են, մեր եռագույնի ետնանկարով են, կրկին իրական են։ Դուք նայում եք, որ մարդը իրական է, որ ֆեյք չի, ուրեմն ամեն ինչ լավ է, բայց իրականում լավ չէ, քանի թշնամին այլևս մարտավարությունը փոխել է, նա իրական դեմքերով է սողոսկում ձեր սոցիալական հարթակ, վաշ-վուշ անում ձեր հոգսերի համար, ձեր բնության համար և մի օր էլ ինքներդ ձեր համար հայտնաբերում եք, որ հարցազրույց եք տվել ադրբեջանական մի ալիքի՝ խոսելով ձեր երկրի խնդրի մասին, որը դիտարկվում է նաև տարածաշրջանային խնդիր։ Այստեղ արդեն Ադրբեջանը սկսում է արշավ մեր երկրի դեմ, որպեսզի փակել տա այս կամ այն գործարանը, հանքը։ Կարծում եմ, որ բոլորդ էլ գիտակցում եք, որ Ադրբեջանի նպատակը մաքուր օդը չէ, այլ Հայաստանին տնտեսապես թուլացնելն է․․․

Ի դեպ, Ադրբեջանն ընտրել է բնապահպանական ուղղությունը, եղեք զգոն, եղեք ուշադիր, այո, եղեք կասկածամիտ ցանկացած նոր ծանոթության դեպքում, եթե անգամ այդ ծանոթությունը ձեզ ծանոթ մարդու միջոցով է․․․

Նաև ասեմ, որ լավ կլինի, ցանկացած կասկածելի դեպքի մասին տեղն ու տեղը տեղյակ պահեք պատկան մարմիններին, դրանով կփրկեք սահմանում կանգնած մեր տղերքի կյանքը․․․»,- գրել է նա:

Կիսվել սոց․ ցանցերում