Թոռիս ծնունդին ասեցի՝ խորոված անեմ, նշենք, էն էլ հարսս էրեխուն հագցրեց, տեսեք՝ ուր տարավ․ Մինչև գիշերվա կեսը խորովածն արել, նստած սպասել եմ, որ էրեխուս շնորհավորեմ

Իմ օջախում հնարավոր չէ՝ լինի մի առիթ, որը չնշվի։ Միշտ փորձում ենք ուրախ լինել, որ մեր կյանքն էլ հենց այդպես՝ ուրախ անցնի։ Մինչև տղայիս ամուսնացնելն ընդհանրապես տարածված էր այդ սովորությունը իմ ընտանիքում, բայց հարսիս գալով՝ շատ բան փոխվեց։

Էն օրն էլ միակ թոռիս ծնունդն էր։ Ասեցի՝ վեր կենամ, էլի խորոված անեմ, նստենք, նշենք էրեխուս ծնունդը, ուտենք- խմենք, ուրախանանք ու շնորհավորենք։ Բայց փաստորեն արդեն սխալ եմ, երբ նման բաներ եմ նախաձեռնում, որովհետև որոշողներն ու որոշումները փոխվել են։

Հարսս, տեսնելով, որ խորոված եմ անում, էրեխուն հագցրեց, ասեց՝ տանում եմ ման տալու։ Ասեց՝ հետաքրքիր չի էդ խորովածը, էրեխուս օրը տոն պիտի դարձնեմ, էրեխուն վերցրեց ու գնաց։

Ես ու կնիկս էլ խորովածն արեցինք, նստեցինք, սպասեցինք մինչև գիշերվա կեսը, որ տղայիս հետ հետ էկան տուն, նստեցինք, անհավես մի կտոր կերանք ու քնեցինք։

Գոնե կարելի էր առաջինը մեզ հետ նշել, հետո տանել էրեխուն։ Ամեն ինչն էլ հասկանում ու ըմբռնում ենք, բայց չափ գոյություն ունի։

Կիսվել սոց․ ցանցերում