Եթե վերականգնվեն բռնшգшղթած հայերի ոտնահարված իրավունքները, պատրաստ ենք վերադառնալ մեր ծննդավայր՝ Ադրբեջшն. Գաբրիելյան

«Այսօր ես հանդես եմ գալիս ոչ միայն որպես ԱԺ պատգամավոր, այլ նաև Բաքվում ծնված՝ կյանքի վտանգի սպանալիքով բռնի տեղահանված, ինչպես նաև «Գարդման-Շիվան-Նախիջևան» հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ»:

Այս մասին այսօր Ազգային ժողովում «Հայկական պատմամշակութային ժառանգության հետքը Բաքվում» խորագրով ցուցահանդեսի բացման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը:

«Հասարակական կազմակերպության անվան բաղադրիչները այն պատմական տեղանքներն են որտեղ հայությունը ապրել, արարել և իր ուրույն մշակույթն է ստեղծել հազարամյակներ շարունակ: ՀԿ-ն ստեղծվել է Ադրբեջանական իշխանությունների կողմից բռնության ենթարկված հայության իրավունքների պաշտպանության, ինչպես նաև փաստացի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայկական մշակությանի ժառանգության պահպանության խնդիրների վերահնման և փախստականների խնդրի արդարացի և շուտափույթ կարգավորման նպատակով»,- ասաց Գաբրիելյանը և հավելեց. «Ինչպես գիտեք հայերի բռնի գաղթը Ադրբեջանում սկսվել է 1988 թվականի փետրվարի 27-ից՝ Սումգաիթի ջարդերով, որը շարունակվել է Բաքվում և Ադբեջանի այլ քաղաքաներում»:

ԱԺ պատգամավորը նկատեց՝ Ադրբեջանի էթնոֆոբ, ագրեսիվ այդ քաղաքականությունը  շարունակվում է  մինչ օրս, և վերջերս ԼՂ-ից ունեցանք մեր 100 հազարից ավելի հայրենակիցների բռնի գաղթ:

«Ադրբեջանում ծնված և ՀՀ տեղափոխված հայերի քանակը այս պահի դրությամբ 500 հազարից ավել է, իսկ ընդհանուր առմամբ Ադրբեջանից բռնագաղթած հայերի քանակը 800 հարյուր հազարից ավելի է:

Մեր ՀԿ-ի հիմնական նպատակը հետևողական պայքարն է Գարդման-Շիրվան և Նախիջևան հայերի ոտնահարված իրավուքնենրի պատշաճ բարձրաձայնման, արձանագրամն ու վերականգնման համար, այդ թվում նաև վերադարձի իրավունքը»,- ասաց Վիլեն Գաբիերյանը և նկատեց. «Ես ուզում եմ վստահեցնել, որ այն պահից սկսած, երբ Ադրբեջանի իշխանությունները ամրագրեն, վերականգնեն և փաստացի ապահովեն հայերի բոլոր ոտնահարված իրավունքները մենք պատրաստ ենք վերադառնալ մեր ծննդավայր՝ Ադրբեջան հանրապետություն և այնտեղ շարունակել ստեղծագործել բոլոր ոլորտներում՝ սկսած մշակութայինից մինչև տնտեսություն»:

Պատգամավորը նկատեց՝ ՀԿ-ի գործողությունները լինելու է շատ հետևողական մեր իրավունքների վերականգնման պայքարում:

Կիսվել սոց․ ցանցերում