ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտնեց, որ ինքը երբևիցե չի հարցաքննվել ԼՂ դատախազությունում 44-օրյա պատերազմից հետո։
«Դիմեք, թող հրապարակեն փաստերը, ես պատասխանատվություն եմ ինձ վրա վերցնում, ինձ ոչ ոք չի հարցաքննել»,- ասաց նա։
Անդրադառնալով ԼՂ նախագահ Սամվել Շահրամանյանի հետ հանդիպմանը՝ վերջինս նշեց, որ հանդիպում տեղի չի ունեցել։
«Արցախը ես չեմ հանձնել, բոլորդ միասին 20 տարի խեղել եք Արցախը, չեք թողել որևիցե մի բան անել՝ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի իշխանությունները, ժողովուրդը։ Իշխանությանն եմ մեղադրում»,- ասաց նա։
