Թալին խոշորացված համայնքում գտնվող՝ ծովի մակերևույթից 2050 մ բարձրության վրա տեղակայված Ծաղկասար բնակավայր տանող ճանապարհն արդեն հիմնանորոգված է։ 2023 թ․ սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել է 1,7 կմ մարզային (տեղական) նշանակության ճանապարհահատվածը։
Այս մասին հայտնում են Արագածոտնի մարզպետարանից:
Նշվում է, որ տեղացիների համար սա տարիներ շարունակ երազանք էր թվում, ճանապարհը 1980-ական թվականներից ի վեր գտնվում էր անմխիթար վիճակում:
