Դիանա Մալենկոն եւ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն օրերս Ավստրիայում էին: Այս մասին պարզ է դառնում դերասանուհու հրապարակումներից:
Դիանան Instagram-ում համատեղ լուսանկարներ է տեղադրել. «Հաջողություն եւ շնորհակալություն, Ավստրիա»,-կից գրել է նա:Մալենկոյի եւ Աղաջանյանի հարաբերությունների մասին սկսեցին խոսել սեպտեմբերից, երբ Դիանան կիսվեց Ֆրանսիայում անցկացրած իրենց համատեղ հանգստով: Նույն ամսին կայացավ Դիանայի մասնակցությամբ «Սեւազգեստ կանայք» ֆիլմի պրեմիերան, որտեղ դերասանուհին եւ պատգամավորը հանրությանն առաջին անգամ ներկայացան միասին՝ կարմիր գորգին ցուցադրելով իրենց ռոմանտիկ համբույրը:

