Մադրիդի «Ռեալի» 20-ամյա անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը վնասվածք է ստացել մարզման ժամանակ, հաղորդում է AS-ը։
Բելինգեմը լքել է խաղադաշտը մարզման մեկնարկից 10 րոպե անց։ Նա ոտքի մկանային վնասվածք է ստացել։
Բելինգեմի մասնակցությունը «Գրանադայի» դեմ Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի հանդիպմանը հարցականի տակ է։
«Ռեալ» — «Գրանադա» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 2-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21:30-ին։
Բելինգեմն ընթացիկ առաջնությունում «Ռեալի» հետ մասնակցել է 16 հանդիպման, խփել է 15 գոլ։
