«Ունենք նոր վագոններ, որոնք պետք է գիծ մտնեն, ժամկետներ կարո՞ղ եք նշել»:
Այս մասին այսօր Երևանքի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հետաքրքրվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ դիմելով «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալին:
Արձագանքելով վերջինս նշեց, որ պահեստամասերի ձեռք բերման աշխատանքները ընթացքի մեջ են:
Քաղաքապետը կարգադրեց հաջորդ շաբաթ հստակ ժամկետներով զեկույց պատրաստել:
