ՌԴ Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքում հորդառատ անձրևների հետևանքով վնասվել է Wildberries ընկերության պահեստի տանիքը։
Ընկերության մամուլի ծառայությունից RBC-ին հայտնել են, որ տանիքի վնասման հետևանքով անձրևաջրերը հեղեղել են մոտ 500 քմ տարածք, մինչևդեռ ամբողջ պահեստը զբաղեցնում է մոտ 250,000 քմ։ Պահեստի աշխատակիցներն անմիջապես տարհանվել են հեղեղված հատվածից, տուժածներ չկան։
Համացանցում հայտնված կադրերում երևում է, թե ինչպես է ջրի հզոր հոսքը ճեղքում տանիքն ու լցվում պահեստ, որտեղ պահվում էին ապրանքները։
Միջադեպի հետևանքով անձրևաջրերը հեղեղել են պահեստը։ Ապրանքներով արկղերի մի մասը հայտնվել է ջրի մեջ, մյուսները ջրի հոսքի հետ կուտակվել են պահեստի պատերի մոտ։
Նշենք նաև, որ պահեստում վերանորոգման աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Վնասի չափը կպարզվի գույքագրման արդյունքում, ինչից հետո վաճառողներին կփոխհատուցվի վնասված ապրանքների արժեքը։