Մնում է «հուսալ», որ չափից շատ չեն «ճնշի», այլաապես Բшքուն հազիվ թե բավարարվի մեկ զпհով

Ինչպես երեւում է, Ադրբեջանին շատ ուժեղ են ճնշում արեւմտյան հարթակ բանակցության տանելու համար: Դրա համար որոշեց հայաստանցի զինվոր սպանել սահմանին: Մնում է «հուսալ», որ չափից շատ չեն «ճնշի», այլապես Բաքուն հազիվ թե բավարարվի մեկ զոհով:
Կթվա հեգնա՞նք: Զինվորի մահը ողբերգություն է, ինչ հեգնանք:
Մեզ են հեգնում, վկան՝ Տոյվո Կլարայի գրառումը: Հեգնանք չէ բա ի՞նչ է, երբ դիպուկահարը հայ զինվոր է սպանում սահմանին, իսկ Կլարան գրում է, թե մտահոգիչ հաղորդագրություններ են: Եվ ոչ մի դատապարտում, այլ ընդամենը՝ «ԵՄ-ն մշտապես համագործակցում է Երևանի և Բաքվի հետ: Խիստ կարևոր է, որ տեղերում հանգստություն տիրի և բանակցությունների սեղանի շուրջ վճռական առաջընթաց գրանցվի»:
Կիսվել սոց․ ցանցերում