Դեկտեմբերի 4-ին Բարձրունու հատվածում հակառակորդի բացած կրակի հետևանքով զոհված Եղեգնաձոր քաղաքի 31-ամյա բնակիչ, լեյտենանտ Գերասիմ Ավետիքի Առաքելյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր՝ դեկտեմբերի 5-ին՝ ժամը 18:00-ին Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 6-ին ժամը 13:00-ին նույն վայրից:
Այս մասին հայտնում են Եղեգնաձորի համայնքապետարանից:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 4-ին՝ ժամը 14։35-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ էր բացել Բարձրունու (Վայոց ձորի մարզ) հատվածում տեղակայված հայկական դիրքի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային մահացու վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Գերասիմ Ավետիքի Առաքելյանը։
