Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 19-րդ տուրում Գյումրիի «Շիրակն» ընդունեց «Վեստ Արմենիային» եւ պարտություն կրեց 1:2 հաշվով։
Արդեն 9-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց հյուրերի 35-ամյա բրազիլացի հարձակվող Տեոֆիլո Էյդիսոնը։ 61-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Շիրակի» 18-ամյա պաշտպան Տիգրան Սումբուլյանը։ «Վեստ Արմենիայի» հաղթական գոլը 76-րդ րոպեին խփեց 26-ամյա հարձակվող Սարգիս Մեթոյանը։
«Վեստ Արմենիան» 16 միավորով 8-րդն է, «Շիրակը» նախավերջինն է՝ 13 միավոր։
Հայաստանի առաջնություն, 19-րդ տուր
«Շիրակ» — «Վեստ Արմենիա»՝ 1:2
Տիգրան Սումբուլյան, 61 — Տեոֆիլո Էյդիսոն, 9, Սարգիս Մեթոյան, 76
«Արարատ» — «Արարատ-Արմենիա»՝ 0։1
Մոհամեդ Յատարա, 5
Դեկտեմբերի 4
ԲԿՄԱ — «Ուրարտու»՝ 2:0
Գրենիկ Պետրոսյան, 66, Իվան Զոտկո, 68, ինքնագոլ
«Նոա» — «Վան»՝ 3:1
Արթուր Միրանյան, 32, 45+3, Պաուլ Գլադոն, 90+8 — Իպեհե Ուիլյամս, 84
Դեկտեմբերի 6
«Ալաշկերտ» — «Փյունիկ»՝ 14:00
