Իրանում մшհшցել է Ուգանդայի դեսպանը, որը ներկայացնում էր Հայաստանն ու Ադրբեջшնը ևս

Հայաստանում Ուգանդայի դեսպան Մուհամմադ Թեզիկուբա Կիսամբիրան, որը  ներկայացնում էր նաև աֆրիկյան այս երկիրը Ադրբեջանում, Աֆղանստանում, Իրաքում, Պակիստանում, Պաղեստինում, Ղրղզստանում, Տաջիկստանում, Թուրքմենստանում, Իրաքում և Իրանում (որպես ռեզիդենտ), մահացել է Իրանում անհայտ հիվանդությունից։

Նրա մարմինը տեղափոխել են հայրենիք և թաղել այն գյուղում, որտեղ ծնվել է, գրում են լրատվամիջոցները։

Ուգանդական լրատվամիջոցները հայտնում են, որ երկրի նախագահ Յովերի Մուսևենին 2020 թվականին նրան մշտական դեսպան է նշանակել մի քանի երկրում, քանի որ Ուգանդայի ֆինանսական միջոցները թույլ չեն տալիս դեսպանատներ բացել շատ երկրներում:

Հաղորդվում է, որ դիվանագետը մահացել է օգոստոսի 4-ին Իրանում անհայտ հիվանդությունից: Օգոստոսի 15-ին նրա մարմինն ինքնաթիռով տուն է ուղարկվել։ Օգոստոսի 19-ին Բուլապա գյուղում տեղի է ունեցել դեսպանի հուղարկավորությունը։ Արարողությանը ներկա են եղել Ուգանդայի արտաքին գործերի նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ այս երկրի դեսպանները Ռուսաստանում, Գերմանիայում, Սուդանում և Սաուդյան Արաբիայում։

Ուգանդայի արտաքին գործերի պետական նախարար Օկելլո Օրիեման ասել է, որ դեսպանը վարակվել է անհայտ հիվանդությամբ և մահացել է մի քանի օր հիվանդության դեմ պայքարելուց հետո:

Կիսվել սոց․ ցանցերում