Ձերբшկшլпւթյпւնները, օրեր անց կшսկшծյшլներին սրճարաններում տեսնելը, կոգնիտիվ դիսոնանս է առաջացնում. վարչապետ

«Աշխատավարձների բարձրացումը իրականացնում ենք ոչ այնքան դատավորենրի, դատախազների, քննիչների, որքան քաղաքացիների համար, քանի որ դատավորները, դատախազները քննիչները ծառայություն են մատուցում քաղաքացիներին, մարդկանց հանրությնաը: Հենց նրանք են, որ պետք է իրականացեն ինստիտուցիոնալ արդարություն և արդարադատություն»:

Այս մասին այսօր ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես հավատում եմ և տեսնում, որ մեծ ջանքեր են գործադրվում, բայց ՀՀ քաղաքացին դեռևս չունի արդարության և արդարադատության անխուսափելիության զգացում: Սա լրջագույն պրոբլեմ է, բայց առավել կարևոր է, որ հանրության այս ընկալումը ունի խորքային և օբյեկտիվ պատճառներ»,- ասաց վարչապետը և հավելեց. «Պիտի կրկնեմ, որ աղմուկ աղաղակով, դիմակով հրազենով կասակծյալների ձերբակալությունները և այն փաստը, որ մի քանի օր հետո այդ կասկածյալներին մարդիկ տեսնում են սրճարաններում սուրճ վայելելիս կոգնիտիվ դիսոնանս է առաջացնում հանրության գիտակցության մեջ»:

Կառավարության ղեկավարը նկատեց՝ չեմ ասում, թե ով ձերբակալվեց այլևս ազատության մեջ չպետք է հայտնվի, բայց քննչական և օպերատիվ մարմինները իրենց գործունեությունը լուսաբանելիս պիտի հենվեն ավելի շատ դատավճիռների, քան նախնական գործողությւոնների վրա, որոնց դատական ելքը ոչ ոք չգիտի:

«Պիտի առաջարկեմ ԱԺ և Կառավարության մեր գործընկերներին, որ համապատասխան կարգացվորումներում արվեն փոփոխություններ Կառավարությանը և ԱԺ-ին ներկայացվող զեկույցներում այս տրամաբանությւոնը սահմանելու մասին, որովհետև սա է որ պետք է ցույց տա մեր քննչական մարմինների, դատախազությնա դատարանների աշխատանքի որակն ու խորությունը, սա է որ պետք է պատասխանի՝ երկրում արդարադատություն և արդարադատություն կա, թե ոչ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Կիսվել սոց․ ցանցերում