Պпւտինի և Էրդпղшնի հանդիպումը Թпւրքիшյի տարածքում քիչ հավանական է

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը Թուրքիայի տարածքում քիչ հավանական է։ Այս մասին մեզ հայտնել է Անկարայի աղբյուրը` փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Այս պահին կարող ենք ասել, որ նման գագաթնաժողովի անցկացումը Թուրքիայում քիչ հավանական է, և դժվար թե այն տեղի ունենա թուրքական հողի վրա: Հնարավորություն կա, եթե կան պատճառներ և համապատասխան պայմաններ, Էրդողանը կարող է այցելել Ռուսաստան: Դեռևս հստակ որոշում չկա այս հարցի շուրջ»,- ասել է խոսնակը։

Կիսվել սոց․ ցանցերում