ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՍԱՑ՝ ԻՆՉՈՒ ԵՆ ՆՈՐՈԳՈՒՄ ՄԱՐԳԱՐԱՅԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ

Բոլոր ճանապարհները նորոգվում են, որովհետև դրանք Հայաստանի Հանրապետության ճանապարհներ են։ Հայ-թուրքական սահմանի Մարագարայի ճանապարհը ՀՀ ճանապարհ է, դրա համար էլ նորոգվում է։ Այս մասին քիչ առաջ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ իր ելույթում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տասնյակ  բնակավայրեր են այդ ճանապարհից օգտվում, դա նույնն է, որ հարցնեք` ի՞նչ կարիք կար՝ Երևան-Սևան-Իջևան-Բերդ կամ Գորիս-Կապան ճանապարհը կառուցում եք, բոլոր ճանապարհներն էլ կառուցում ենք»,- նշել է նա։

 

Կիսվել սոց․ ցանցերում