ԼՂ նախկին պաշտոնյաները նպատակ ունեն վերագործարկել պետական ինստիտուտները և ՀՀ բյուջեից աշխատավարձ ստանալ

ԼՂ նախկին պաշտոնյաների կողմից հնչում են հայտարարություններ, թե ցանկանում են կամ կարող են ԼՂ հայերի իրավունքների համար բանակցել Ադրբեջանի հետ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ նշելով, որ նույն անձանց 2020-2023-ին Հայաստանը կոչ էր անում բանակցել Ադրբեջանի հետ, ականջալուր չեղան, արդյունքում եղավ էթնիկ զտում ու ԼՂ լուծարում։

«ԼՂ նախկին պաշտոնյաների՝ Ադրբեջանի հետ բանակցելու հայտարարությունները 2 նպատակ են հետապնդում՝

  •  1) Հայաստանում վերագործարկել ԼՂ պետական ինստիտուտները ու ստանալ պաշտոնյայի կարգավիճակ։
  •  2) Շարունակել Հայաստանի բյուջեից ստանալ աշխատավարձ։

Բայց՝

  • ՀՀ-ում ԼՂ ոչ մի ինստիտուտ չի կարող գործել, պետության ներսում պետություն չի կարող գոյություն ունենալ, սա անվտանգային հարց է։ Հակառակ դիրքորոշումը լի է անվտանգային սպառնալիքներով ու նոր մարտահրավերներով։
  • ՀՀ քաղաքացին չպետք է վճարի ԼՂ պետական ինստիտուտների պահպանման համար, որոնց ղեկավարները ստորագրել են ԼՂ լուծարելու մասին փաստաթուղթը, իսկ իրենց հայրենակիցներին այսօր սպառնում են գլուխ կոտրելով և պրակտիկորեն ոչ մի խնդիր չեն լուծելու»,-ասվում է գրառման մեջ։
Կիսվել սոց․ ցանցերում