Մшհшցել է Հայաստանում բժշկական ռադիոլոգիայի և պերինատալ ուլտրաձայնային ախտորոշման հիմնադիրներից՝ բժիշկ Տիգրան Հարությունյանը

Ցավով տեղեկացնում ենք, որ 67 տարեկան հասակում կյանքից հեռացել է ականավոր բժիշկ, Հայաստանում բժշկական ռադիոլոգիայի և պերինատալ ուլտրաձայնային ախտորոշման հիմնադիրներից, բժշկական գիտությունների թեկնածու Տիգրան Ռաֆայելի Հարությունյանը։

Տիգրան Հարությունյանը ծնվել է 1956 թվականին Երևանում՝ մտավորականների և բժիշկների ընտանիքում։ Լինելով բժիշկագիտության դոկտոր-պրոֆեսոր Ռաֆայել Հարությունյանի որդին, ընտրել է բժշկությունը, որպես իր կյանքի ուղի։

1979թ. գերազանցությամբ ավարտել է Երևանի Բժշկական Ինստիտուտի բուժական ֆակուլտետն և անմիջապես անցել ուսման մանկաբարձության և գինեկոլոգիայի կլինիկական օրդինատուրայում։

 

1981-1983 թթ․  աշխատել է որպես Ապարանի կենտրոնական շրջանային հիվանդանոցի ծննդատան վարիչ։

 

1983-1990 թթ․  Հանրապետական ծննդատանը, որպես մանկաբարձ-գինեկոլոգ՝ ղեկավարելով պրենատալ ախտորոշման ծառայությունը։

 

1990-1994 թթ․  եղել է «Դիագնոստիկա» Բժշկական Կենտրոնի Քանաքեռ մասնաճյուղի տնօրեն։

 

1994-2018թթ․ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի համակարգչային տոմոգրաֆիայի և ուլտրաձայնային ախտորոշման բաժանմունքի վարիչ։

 

Աշխատանքի ընթացքում բազմիցս անցել է վերապատրաստումներ և կատարելագործել իր գիտելիքները ԽՍՀՄ-ի, Եվրոպայի և ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում մասնավորապես՝

 

1983 և 1986 մանսագիտացել է Մոսկվայի մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում,

 

1990- Ֆրանսիայի «Arold Tsang» հիվանդանոցում, իսկ  1992, 1994 և 1998 թվականներին   ԱՄՆ- ի համալսարանական կլինիկայում։

 

Ժառանգելով գեղարվեստական շնորհը իր մտավորական ընտանիքից հեղինակել է մի շարք  գեղարվեստական և պատմական վեպեր։

 

Հոգեհանգիստը տեղի կունենա 2023 թվականի օգոստոսի 22-ին ժամը 18։00- 20։00-ն, Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգված Միկոյան փողոց ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ, հուղարկավորությունը հաջորդ օրը օգոստոսի 23-ին ժամը 13։00-ին նույն վայրից։

Կիսվել սոց․ ցանցերում