Տղամարդիկ դավաճանում են ավելի հաճախ, բայց հազվադեպ են ներում դավաճանությունը

Մեր իրականության մեջ դավաճանությունը լուրջ զանցանք է, որը կարող է ընդմիշտ կորտրել սերելի մարդկանց միջև հարաբերությունները և ընտանիքը։

Տեսականորեն բոլորը համաձայն են, որ դավաճանությունը վատ է։ Սակայն ի՞նչ է կատարվում ոչ թե կատարյալ երևակայության մեջ, այլ իրական կյանքում։

Տեսականորեն բոլորը ցանկանում են պահպանել հավատարմությունը

Տեսականորեն, որ կարելի է ողջ կյանքում պահպանել հավատարմությունը մեկ զուգընկերոջն ավելի շատ հնարավոր են համարում կանայք, քան տղամարդիկ։  15600 մարդկանց շրջանում lady.mail.ru-ի անցկացրած հարցման արդյունքներով՝ այս մասին հայտարարել է հարցված կանանց 80,4%-ը։ Տղամարդիկ ավելի անվստահ են իրենց ուժերին՝ միայն 64,3% է նշել, որ կարող է ձեռնպահ մնալ դավաճանելուց։

Կանանց 79,4% և տղամարդկանց 75,1% հավատում են, որ կան մարդիկ, որոնք երբեք չեն դավաճանում։

Սիրախաղը՝ դեռ դավաճանություն չէ, իսկ համյուրն՝ արդեն այո

Ընդհանուր առմամբ կանանց և տղամարդկանց մոտ դավաճանության գաղափարը համընկնում է։ Ֆլիրտը, այդ թվում նաև ինտերնետում՝ դավաճանություն չէ։ Այս կարծիքին են կանանց 68,1% և տղամարդկանց 70%։

Այլ մարդու հետ համբույրը երկու սեռի ներկայացուցիչներն էլ համարել են դավաճանություն։ Հարցվածների մեծ մասը՝ տղամարդկանց 64,2%  և կանանց 57,2% խոստովանել են․ լինելով հարաբերությունների մեջ՝ իրենք սիրախաղ են ունեցել և համբուրվել են այլ մարդու հետ։

Հետաքրքրական է, որ պլատոնական սերը նույնպես ընկալվում ե որպես դավաճանություն։ Տղամարդկանց 48,8% և կանանց 62,1% այլ մարդու նկատմաբ զգացմունքը համարում են դավաճանություն։ Ընդ որում՝ հարվածների կեսը լինելով հարաբերությունների մեջ, զգացմունք են տածել այլ մարդու նկատմամբ։

Պատահական սեքսը դավաճանություն է՝ այն էլ ինչպիսի․ այսպես է կարծում հարցվածների 90%։

Դավաճանությունը դժբար է ներել

Հարցվածների կեսից ավելին (կանաց 67% և տղամարդկանց 75% ) խոստովանել են, որ կընդհատեին հարաբերությունները, եթե իմանային, որ զուգընկերը դավաճանել է։ Հետաքրքիր է, որ ըստ հարցման արդյունքների՝ տղամարդիկ դավաճանում են ավելի հաճախ և շատ, սակայն ավելի քիչ են պատրաստ ներել զուգընկերուհու դավաճանությունը։

Աղբյուր` LADYNEWS.am

Կիսվել սոց․ ցանցերում