Ռուսшստшնի բոլոր հարևանները վտանգի տակ են․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր ելույթ է ունեցել Դանիայի խորհրդարանում, որի ձայնագրությունը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի YouTube-ի պաշտոնական ալիքում, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

 

Խորհրդարանականները Զելենսկիին ողջունել են կանգնած ու բուռն ծափահարություններով։ Իր ուղերձում նա ասել է, որ եթե Ուկրաինան չդիմադրի ռուսական ներխուժմանը, ապա սպառնալիք կառաջանա Ռուսաստանի բոլոր հարևանների և «դեմոկրատ աշխարհի համար»։

 

«Այժմ ռուսական չարիքը ցավոտ ու մահաբեր հարվածում է ուկրաինական քաղաքներին ու գյուղերին։ Սակայն բաց ասում է, որ Ուկրաինայով չի սահմանափակվի։ Այնուհետև մեր երկրից հետո նրանք ցանկանում են այդ տառապանքները տանել դեպի Եվրոպա, հետո՝ ամբողջ աշխարհ։ Համոզված եմ՝ դուք դա լսել եք։ ՌԴ բոլոր հարևանները սպառնալիքի տակ են, եթե Ուկրաինան չդիմանա»,- ասել է Ուկրաինայի նախագահը՝ ընդգծելով, որ Ուկրաինային կհաջողվի դիմանալ, և նա ձգտում է, որպեսզի գործընկերները դա «լսեն, տեսնեն ու զգան»։

Կիսվել սոց․ ցանցերում