Ռուսաստանը իրեն պահում է այնպես, կամ գրեթե այնպես, ինչպես 1920-ին պահում էին Լենինն ու Աթшթпւրքը:

Թաթուլ Հակոբյանը գրում է․
Թարմ ուղեղով՝ դառը սուրճի հետ
1991 թվականի այս օրը՝ դեկտեմբերի 8-ին, Բելառուսի Բելովեժյան թավուտում ստորագրվեց համաձայնագիր, որով Խորհրդային Միությունը, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ և աշխարհաքաղաքական իրողություն, դադարեցրեց իր գոյությունը:
Այն ստորագրեցին Ելցինը, Կրավչուկն ու Շուշկևիչը:
Պուտինը և շատ այլ մարդիկ ԽՍՀՄ գոյության դադարեցումը համարում են աշխարհաքաղաքական աղետ:
Նազարբաևը ԱՊՀ գրեթե բոլոր գագաթաժողովներում ասում էր՝ ով չի ցավում ԽՍՀՄ փլուզման համար, խիղճ չունի, իսկ ով ուզում է վերականգնել ԽՍՀՄ-ը՝ խելք չունի: Մենք՝ ԱՊՀ գագաթաժողովներ լուսաբանող լրագրողներս, մեջբերում էինք այդ խոսքը մեր ռեպորտաժներում:
Շատ այլ մարդիկ ոչ թե ԽՍՀՄ փլուզումն են համարում աշխարհաքաղաքական աղետ, այլ ԽՍՀՄ ծնունդը՝ 1922թ դեկտեմբերի 30-ը:
Փաստ է, սակայն, որ ԽՍՀՄ փլուզման հետևանքները դեռ չեն վերացել: Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ կարող ենք դիտել հենց այդ ենթատեքստում:
Ռուսաստանը շարունակում ԽՍՀՄ վերականգնաման, անշուշտ, այլ ձևերով ու անունով, փորձերը:
Ժամանակը ցույց կտա, թե դա ինչ արդյունք կտա:
Փաստ է, սակայն, որ Մոսկվայի համար Հայաստանը դիտարկվում է փլուզված միության վերականգնաման առաջնային, ծայրամասային և գավառական հատված ու նրան նյարդայնացնում է «գավառապետի»՝ անվտանգության այլ համակարգեր փնտրելու փորձերը:
Պուտինը և նրա ընկերներ Էրդողանն ու Ալիևն են առաջին հերթին Հայաստանին մղում դեպի Արևմուտք, որտեղից Հայաստանը փորձում է վերականգնել ռազմական հավասարակշռությունը՝ փրկելու գոնե 29.800-ը:
Ռուսաստանը իրեն պահում է այնպես, կամ գրեթե այնպես, ինչպես 1920-ին պահում էին Լենինն ու Աթաթուրքը: 1920-ի պատմությունը ավարտվեց մեր տարածքային ահռելի կորուստներով ու անկախության կորստով:
Չգիտեմ՝ այս անգամ ինչ է լինելու մեր երկրի հետ:
Թ.Հ.
Դովեղ, 8 դեկտեմբեր.2023թ
Կիսվել սոց․ ցանցերում