ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Ադրբեջшնի և Հայաստանի ջանքերին. Կոլոմինա

ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը։

Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։

«Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը, որում նշվում է կալանավորների փոխադարձ ազատ արձակման, վստահության ամրապնդման այլ միջոցների և երկար սպասված խաղաղության պայմանագրի մասին»,- գրել է պաշտոնյան:

Հիշեցնենք՝ երեկ հրապարակվել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի և Ադրբեջանի նախագահի վարչակազմի համատեղ  հայտարարությունը գերիների փոխադարձ ազատ արձակման մասին: Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել էին ազատ արձակվող հայ զինծառայողների անունները։

Կիսվել սոց․ ցանցերում