Մոսկվայում շտապ հոսպիտալացվել է ռուս երգիչ և կոմպոզիտոր Լեոնիդ Ագուտինը։
Ըստ Mash տելեգրամյան ալիքի, երգչի ոտքում թրոմբ է գոյացել։
«55-ամյա արտիստը գանգատվել է վերջույթի ուժեղ ցավերից։ Հետազոտության արդյունքում նրա մոտ ախտորոշվել է խորը երակային թրոմբոզ»,- հայտնել է ալիքը։
Ագուտինը պետք է դեղորայքային բուժում անցնի։
Ինքը՝ երգիչը, նաև նրան մոտ կանգնած անձինք, հոսպիտալացման մասին դեռևս որևէ հրապարակում չեն արել:
