Ֆրանկլին Գոնսալեզը հայտարարություն է տարածել՝ Իմ հա՛յ ժողովուրդ, սիրելի՛ քույրեր, եղբայրներ ու լավ ախպերներ։

Ֆրանկլին Գոնսալեզը հայտարարություն է տարածել՝
«Իմ հա՛յ ժողովուրդ, սիրելի՛ քույրեր, եղբայրներ ու լավ ախպերներ։
Չար ու նախանձ իրավապահաները ստոր ապատեղեկատվություն են տարածում, թե ես անձնագիր կեղծելով՝ նոր անուն, ազգանում եմ ինձ վերագրել: Հորդորում եմ չհավատալ այդ ապատեղեկատվությանը:
Սիրելի՛ հայրենակիցներ, ես ազնիվ ու աշխատասեր մի ռամիկ եմ, որի պապերը դարեր առաջ գաղթել են Գվատեմալայից՝ ապաստան գտնելով Տեղ գյուղում: Ես զտարյուն գվատեմալեցի եմ: Հավատարիմ մնալով իմ արմատներին՝ ես ողջ կյանքում հպարտությամբ կրել եմ Ֆրանկլին անունը: Իսկ Գոնսալես ազգանունը առանձնահատուկ հմայք է հաղորդում իմ կերպարին:
Բիրտ ու չար իշխանությունը, կտրելով ինձ իմ պատմական հայրենիքից, որոշել է բռնի ուժով վերադարձնել ինձ Հայաստան: Բայց իմ կամքն անկոտրում է. անգամ բանտում ես շարունակելու եմ իմ ազնիվ պայքարը:
Սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորիդ առջև»: ❤
Հավերժ ձեր՝
Ֆրանկլին Սաշիկի Գոնսալեզ
Հետևե՛ք, իմ էջին սիրելի հայրենակիցներ:
Կիսվել սոց․ ցանցերում