Պարզ է, որ Պпւտինի կրտսեր գործընկեր ու կամակատար Ալ իև-միջնակը խաղում է «խшղшղության պայմանագիր»

Պարզ է, որ Պուտինի կրտսեր գործընկեր ու կամակատար, ГКБ- ի գեներալի հիմնադրած Ադրբեջան պետության ղեկավար Ալիև-միջնակը, որին Մայքլ Ռուբինը որակեց որպես մեր օրերի Սադդամ Հուսեյն, խաղում է «խաղաղության պայմանագիր», ավագ ընկերոջ`Պուտինի հետ խորքային պատերազմ մղելով հավաքական հայության ու Հայաստանի , դրանով իսկ արևմտյան քաղաքակրթության ու ժողովրդավարության դեմ։
Այս անհերքելի իրողությունը նկատի ունենալով, աշխարհակարգի կայունությունն ու իրավակարգը պահող երկրները, տվյալ պարագայում հիմնականում ԱՄՆ-ն ու Ֆրանս-Գերմանական դաշինքը, պետք է, որ արագացված կարգով օժանդակեն ՀՀ արդյունաբերական ու պաշտպանական, գիտա-տեխնոլոգիական արդիական կարողությունների զարգացմանը, այն նկատառումով, որ պատմականորեն և իրադրային կարգով Ադրբեջանն ու Վրաստանը հաճախ են մերձեցել տարածաշրջանային խաղերի մեջ, երբեմն տապալելով այսրկովկասյան հավասարակշռության առաջացման շանսերը։
Թվում է հայկական կողմը զուր տեղն է շտապում Ադրբեջանի հետ որևէ պայմանագիր կնքելու հարցում։ Մեկ է, այդ երկիրը դրանում շահագրգռված չէ։ Քանզի նպատակն է ունենալ տարածապես բզկտված, անզոր ու անկարողունակ ՀՀ որպես թյուրք-թաթարական տանդեմի վասալ։Եվ տորպեդահարելու է ցանկացած նախաձեռնություն,որ հանդես կբերեն ՀՀ-ն կամ նրա դաշնակիցները` տարածաշրջանային կտրվածքով։ Պայմանագրի կնքումը հայկական կողմը պիտի դիտի ձեռքի հետ արվող գործ, յուրատեսակ «պարապ վախտի խաղալիք»։ Գլխավորը` «պայմանագրի զամբյուղում» մեր դիրքորոշումների մեջ ՀՀ շահերից բխող ճշգրտումներ մտցնելն է` ապագա կարգավորման փաթեթում և եռանդով նշված/համապատասխան կարողությունների զարգացումը։
Լ. Շ.
Աղբյուրը՝
Կիսվել սոց․ ցանցերում