Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել էր ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստը, որին Խաչատրյանը ներկայացել էր շտապօգնության ուղեկցությամբ:
Մեղադրող դատախազը հանդես եկավ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու մասին միջնորդությամբ։
Ըստ մեղադրողի՝ քրեական գործը դատարան է ուղարկվել դեռեւս 2020-ի օգոստոսի 14-ինն, այս տարվա ընթացքում նշանակվել է 14 դատական նիստ, որոնք չեն կայացել․
«Նիստերից 12-ը հետաձգվել են Գագիկ Խաչատրյանի՝ վատառողջ լինելու պատճառաբանությամբ, ևմեկ նիստը՝ պաշպան Երեմ Սարգսյանի՝ չներկայանալու պատճառով, մեկ նիստը՝ ամբաստանյալների՝ հարցաքննությանը պատրաստ չլինելու պատճառով։
Նոյեմբերի 22-ին նշանակված դատական նիստին կրկին վատառղջ լինելու պատճառաբանությամբ դատարան չի ներկայացել մեկ այլ քրգործով մեղադրյալ Սեդրակ Առուստամյանը, ինչի պատճառով դատական նիստն անհարկի հետաձգվեց:
Պաշտպանական կողմը նշեց, որ պատրաստ չեն հարցաքննությոան և շուրջ 1 տարի Գագիկ Խաչատրչյանի հիվանդության պատճառով դատական նիստերը ձգձգվել են, իսկ նշված ժամանակահտվածն ավելին քան բավարար էր հարցաքննությանը պատրաստ լինելու համար:
Սեդրակ Առուստամյանի հարցաքննությունից հետո, ամբաստանյալներին հարցաքննելու վերաբերյալ պաշտպանի դիտարկումները նույնպես հիմնավոր չէին, և միտված էին դատական նիստն անհարկի ձգձգելուն, քանի որ նրան հարցեր ուղղելու հնարավորություն պաշտպանության կողմը կարող էր ունենալ նաև հաջորդող դատական նիստերի ընթացքում:
Պաշտպանության կողմը նմանատիպ վարքագիծ է դրսևորել նաև 2023 թվականի օգոստոսի 29-ի դատական նիստի ընթացքում: Թեև ամբաստանյալ Խաչատրյանը ներկայացել և 2 ժամ մասնակցել է դատական նիստին, սակայն պաշտպան Երեմ Սարգսյանի կողմից մեղադրողին և նախագահող դատավորին ինչպես այսօրվա և նախորդ դատական նիստերի ընթացքում, բացարկի միջնորդություններ են ներկայացվել, որոնք մերժվելուց հետո դատական նիստը կրկին հետաձգվել է Գագիկ Խաչատրյանի վատառողջ լինելու պատճառաբանությամբ:
Հարկ է նշել, որ դատական նիստերին պաշտպանության կողմից ներկայացվել են Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի տարբեր բժշկական կենտրոնների կողմից տրված փաստաթղթեր, մասնավորապես 2023 թվականի նոյմեբերի 13-ին նշանակված դատական նիստին Խաչատրյանը չի ներկայացել, իսկ վերջինիս պաշտպանի կողմից ներկայացվել է փաստաթուղթ այն մասին, որ առկա է միզուղիների բորբոքում:
Մեկ այլ դատական նիստի չներկայանալու պատճառաբանությունը եղել է ամբուլատոր բուժման մեջ գտնվելու մասին փաստաթուղթը:
Ներկայացնելով այս և այլ փաստեր՝ մեղադրողը նշեց.
Գագիկ Խաչատրյանը դատական նիստերի չի ներկայացել վատառողջ լինելու կամ որևէ բուժհաստատությունում գտնվելու պատճառաբանությամբ, հիմնականում ներկայացնելով հենց դատական նիստերի կամ դրան նախորդող օրը բուժհաստատություններում հետազոտվելու տեղեկություններ:
Հատկանշական է նաև, որ որոշ դատական նիստեր նշանակված են եղել բավական մեծ միջակայքերով, մինչդեռ Խաչատրյանը բուժհաստատություններ է այցելել դատական նիստերի, կամ նախորդող օրերին՝ պաշտպանի միջոցով համապատասխան փաստաթուղթը դատարան ներկայացնելու միջոցով ապահովագրել իր՝ նախապես նշանակված դատական նիստերին չներկայանալը անհարգելի համարելու հանգամանքը:
Ուշագրավ է հատկապես այն, որ այս ամբողջ ժամանակաընթացքում Գագիկ Խաչատրյանը ստացիոնար բուժօգնություն չի ստացել:
Այս ողջ ժամանակահատվածում Գագիկ Խաչատրյանը ստացիոնար եղանակով բժշկական օգնություն չի ստացել։ Սույն գործի դատաքննության ընթացքում արդեն կանխատեսելի դարձած մեղադրյալ Գագիկ Խաչատրյանի նմանօրինակ դատավարական վարքագծի դրսևորումը միտված է բացառապես դատական նիստերին չներկայանալուն և դատական նիստերն անվերջ ձգձելուն:
Հետևաբար նրա դրսևորած վարքագիծն անհրաժեշտ է գնահատել անհարգելի»։
Այնուհետ մեղադրող դատախազը ներկայացրեց Գագիկ Խաչատրյանի կողմից ներկայացված հիվանդության մասին փաստաթղթերի արժանահավատությունը:
