Երևանում տեսանկարահանող նոր սարք կգործի. որտեղ է այն տեղադրվել

Երևան քաղաքի Հերացու փողոցում, ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների համար նախատեսված գոտում, երթևեկության կանոնների խախտումներն արձանագրելու նպատակով, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով, այլ վայրից տեղափոխվել և տեղադրվել է տեսանկարահանող սարք։

Այս մասին հայտնում են Ճանապարհային ոստիկանությունից:

Տեսանկարահանող սարքը գործարկվելու է 2023 թ. դեկտեմբերի 18-ից։

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

Կիսվել սոց․ ցանցերում